National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխնախագահի հետ
1 / 3

Մեկնարկել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:

Մարտի 16-ին ԱԺ փոխնախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ Սեյմասի անդամ Ռասա Յուկնեվիցիենեի հետ:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-լիտվական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցում: Այս համատեքստում նա կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի դերն ու նշանակությունը:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել, որ Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել լիտվացի խորհրդարանականներին?Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լիտվան Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման արարողություններին կներկայանա բարձր մակարդակով:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Ազգային ժողովի Պատվո մեդալներով է պարգեւատրել Գեդիմինաս Կիրկիլասին եւ Ռասա Յուկնեվիցիենեին`  հայ-լիտվական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am